22:01  ,  25 ապրիլի, 2015

«Միլանի» հերթական անհաջողությունը

«Ուդինեզե» - «Միլան» խաղով մեկնարկեց իտալական A Սերիայի 32-րդ տուրը: Ուդինեի թիմը հաղթեց 2:1 հաշվով: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում, իսկ միլանցիներից 88-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի հարձակվող Ջամպաոլո Պացինին:

«Միլանը» 43 միավորով մնաց 9-րդ տեղում: «Ուդինեզեն» 38 միավորով 12-րդն է:

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ուդինեզե» - «Միլան»՝ 2:1

Ջամյերո Պինցի, 58, Էմանուել Բադու, 74 – Ջամպաոլո Պացինի, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս