Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցակցությունից դուրս էր Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում:
Գյումրեցի ըմբիշը, հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6:0 հաշվով պարտության է մատնել իտալացի Դաիգորո Տիմոնչինիին՝ նվաճելով ոսկե մեդալ:
Արթուր Ալեքսանյանի ավագ եղբայր Ռաֆայելը 71 կգ քաշայինների եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է իրանցի Աֆշին Բյաբանգարդին՝ բավարարվելով արծաթե մեդալով: 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը բուլղարացի ըմբիշին պարտվելուց հետո հնարավորություն է ստացել պայքարել երրորդ տեղի համար եւ նվաճել է բրոնզե մեդալ:
Ապրիլի 25-ին պայքարի մեջ է մտել նաեւ 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը, ով մրցանակային տեղ չի զբաղեցրել:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրն օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 75 կգ քաշային կարգում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ Կարապետ Չալյանն արժանացել էր բրոնզե մեդալի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում