19:51  ,  25 ապրիլի, 2015

Կարմիր քարտը «Բարսելոնային» չխանգարեց դերբիում

Իսպանական Պրիմերայի 33-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» կատալոնական դերբիում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում Լուիս Էնրիկեի թիմը շանս չտվեց մրցակցին եւ խփեց 2 անպատասխան գոլ: Հաշիվը 17-րդ րոպեին բացեց բրազիլացի Նեյմարը, իսկ քիչ անց աչքի ընկավ արգենտինացի Լիոնել Մեսին, ով Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 36-ի եւ արդեն 3 գոլ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կարմիր քարտ ստացավ «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խորդի Ալբան, սակայն դա հյուրերին չխանգարեց պահպանել հաղթական հաշիվը:

Կատալոնական դերբիին մանսակցեց նաեւ «Բարսելոնայի» 35-ամյա կիսապաշտպան Չավին, ով 500-րդ խաղն անցկացրեց Պրիմերայում:

Կատալոնական ակումբը 5 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 0:2

Նեյմար, 17, Լիոնել Մեսի, 25

Հեռացումներ՝ Հեկտոր Մորենո, 90+1 («Էսպանյոլ») - Խորդի Ալբա, 52 («Բարսելոնա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում