19:44  ,  25 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Արոնյանի հաղթանակն ու Մելքումյանի պարտությունը

Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի ավարտեց հունգարացիների դեմ մրցամարտը:

Հայաստանի թիմի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Վիկտոր Էրդոսին, սակայն չորրորդ խաղատախտակների վրա հանդես եկող Հրանտ Մելքումյանը սեւերով պարտվեց Բալոժ Չաբային: Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Զոլթան Ալմաշիի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը խաղաղությամբ բաժանվեց Ռիչարդ Ռապորտի հետ:

6-րդ տուրից հետո առաջատարներն են 10-ական միավոր հավաքած Ուկրաինան ու Չինաստանը, որոնք տարան հերթական հաղթանակները: Հայաստանի հավաքականն ունի թիմային 5 միավոր, իսկ ապրիլի 26-ին կայանալիք 7-րդ տուրում կմրցի ռուսների հետ: 

Աշխարհի առաջնություն, 6-րդ տուր 

Հայաստան - Հունգարիա՝ 2:2

Ուկրաինա - Կուբա՝ 2.5:1.5

Հնդկաստան - Ռուսաստան՝ 1.5:2.5

Իսրայել Չինաստան՝ 1.5:2.5 

Եգիպտոս - ԱՄՆ՝ 1:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում