18:53  ,  25 ապրիլի, 2015

ԲԿՄԱ-ն՝ առանց խնդիրների

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Մոկսվայի ԲԿՄԱ-ն 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Տորպեդոյի» նկատմամբ: 2 գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում, որում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ իսրայելից կիսապաշտպան Բիբրաս Նատխոն:

ԲԿՄԱ-ն եզրափակում է լավագույն եռյակը եւ երկրորդ տեղում գտնվող «Կրասնոդարին» զիջում է 4 միավոր, իսկ առաջատար «Զենիթին»՝ 9:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Տորպեդո» - ԲԿՄԱ՝ 0:2

Կարլոս Ստրանբերգ, 50, Բիբրաս Նատխո, 69

«Կրասնոդար» - «Լոկոմոտիվ»՝ 1:0

Մաուրիսիս Պերեյրա, 37 (11մ) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում