18:52  ,  25 ապրիլի, 2015

«Բանանցը» շանս չտվեց «Ուլիսին», «Արարատը» 4 գոլ բաց թողեց Գյումրիում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Բանանցը» տանը 3:0 հաշվով հաղթեց «Ուլիսին», իսկ հետնապահ «Արարատը» Գյումրիում 0:4 հաշվով պարտվեց «Շիրակին»:

«Շիրակից» դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին, ով Հայաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 19-ի եւ հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող մեքսիկացի Սեզար Ռոմերոյին:

«Շիրակը» 44 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում եւ արդեն մեկ միավոր է զիջում առաջատար «Փյունիկին», որը 2 խաղ պակաս է անցկացրել: Վերջին 6 խաղերում ընդամենը 4 միավոր վաստակած «Ուլիսը» 41 միավորով մնաց երրորդ տեղում:

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Շիրակ» - «Արարատ»՝ 4:0

Ժան-Ժակ Բուգուհի, 24, 72, Գոռ Մալաքյան, 38, Միլոշ Ստամենկովիչ, 49

Հեռացում՝ Վահե Մարտիրոսյան, 69 («Արարատ»)

«Բանանց» - «Ուլիս»՝ 3:0

Նաիրի Մինասյան, 9, Վալտեր Պողոսյան, 18, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս