21:11  ,  25 ապրիլի, 2015

Մոդրիչը «Ռեալին» կարող է օգնել միայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում եւ Պրիմերայի վերջին տուրում

Ծնկի վնասվածք ստացած Լուկա Մոդրիչն այս մրցաշրջանում դեռ կարող է օգնել Մադրիդի «Ռեալին»:

Marca-ն գրում է, որ Խորվաթիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը, հավանաբար, կկարողանա մասնակցել «Խետաֆեի» դեմ իսպանական Պրիմերայի վերջին՝ 38-րդ տուրի խաղին, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, եթե Արքայական ակումբը հաղթահարի Թուրինի «Յուվենտուսի» արգելքը:

Հիշեցնենք, որ սա Լուկա Մոդրիչի երկրորդ լուրջ վնասվածքն էր այս մրցաշրջանում: Ազդրի վնասվածքի պատճառով խորվաթ կիսապաշտպանը հանդես չէր եկել 2014-ի նոյեմբերից մինչեւ այս տարվա մարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում