20:30  ,  25 ապրիլի, 2015

Խեսեն ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը մտադիր է ընթացիկ մրցաշրջանից հետո տեղափոխվել այլ ակումբ:

AS-ի համաձայն՝ 22-ամյա իսպանացուն չի գոհացնում իր կարգավիճակն Արքայական ակումբում, որտեղ նա ստանում է շատ քիչ խաղային ժամանակ: Այս մրցաշրջանում Խեսեն «Ռեալի» կազմում խաղացել է ընդամենը 417 րոպե՝ խփելով 3 գոլ: Նրա ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում