17:02  ,  25 ապրիլի, 2015

Մարկոս Պիզելին` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 9–րդ տուրում «Ակտոբեն» 3։2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Օկժեպեսի» նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ վերջնամասում դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով «Ակտոբեին», որն ունի 17 միավոր եւ 3 առաջատարների թվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով