16:50  ,  25 ապրիլի, 2015

Ռոբերտ Արզումանյանը մասնակցեց «Ամկարի» հաղթանակին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Պերմի «Ամկարն» ընդունեց Գրոզնիի «Թերեկին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն «Ամկարի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ամկարը» 20 միավորով նախավերջին տեղում է, «Թերեկն» ունի 30 միավոր եւ 9-րդն է։

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Ամկար» - «Թերեկ»՝ 2։1

Ալեքսանդր Պրուդնիկով, 20, Բրանկո Յովիչիչ, 62 – Ժոզե Մաուրիսիո, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս