16:42  ,  25 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Ուկրաինա - Հայաստան՝ 2,5։1,5

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 6-րդ տուրում մրցեց ուկրաինացիների հետ եւ պարտվեց 1,5։2,5։ հաշվով։ Պարտիան տանուլ տվեց Հայաստանի թիմի չորրորդ համար Մարիա Կուրսովան։ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը խաղացին ոչ ոքի։

Հայաստանի հավաքականը վաստակել է թիմային 6 միավոր եւ Հնդկաստանի հետ կիսում է 5-6-րդ տեղերը։

Առաջատարը Վրաստանի հավաքականն է, որը 6-րդ տուրում 3։1 հաշվով հաղթեց ամերիկացիներին եւ ունի 11 միավոր։ Ռուսաստանի հավաքականը հետ է մեկ միավոր։ Չինաստանը վաստակել է 8, Ուկրաինան՝ 7 միավոր։

Աշխարհի առաջնություն, կանայք

6-րդ տուր

Ուկրաինա - Հայաստան՝ 2,5։1,5

ԱՄՆ - Վրաստան՝ 1։3

Լեհաստան - Ռուսաստան՝ 0,5։3,5

Ղազախստան - Չինաստան՝ 2։2

Հնդկաստան - Եգիպտոս՝ 4։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով