16:21  ,  25 ապրիլի, 2015

Ադրբեջանի հավաքականին գողության համար արտաքսել են Ճապոնիայից

Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականն արտաքսվել է Ճապոնիայից, որտեղ անցկացնում էր մարզումային հավաք, հաղորդում է oxu.az-ը։

Պատճառը եղել է թիմի երկու մարզիկների՝ Մեհման Սադիխովի եւ Գուրբան Գուրբանովի վարքը առեւտրային կենտրոնում։ Նրանք որոշել են հագուստ գնել, թեեւ գումար չեն ունեցել։ Խանութի մենեջերը ոստիկանություն է կանչել։ 

Մարզիկներն արդարացել են, թե դոլար են ունեցել, եւ չեն կարողացել փոխանակել։ Մարզիչներից մեկն էլ պատմել է, թե արտաքսվելու պատճառը եղել է ոչ թե խանութի միջադեպը, այլ ճապոնացի երեխայի ծնողների բողոքը։ Մարզումից հետո ադրբեջանցի մարզիկներից մեկը բարձրացրել է երեխային եւ լուսանկարվել նրա հետ, թեեւ չի ունեցել երեխայի համաձայնությունը։ Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էլ հայտնել է, որ հավաքը ժամանակից շուտ ավարտելու պատճառը եղել է մարզիկների վնասվածքները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս