12:55  ,  25 ապրիլի, 2015

Մոուրինյո. Երբ նավդ կործանվում է, ստիպված ես բավարարվել նավակով

«Չելսին» կադրային կորուստների պատճառով մրցաշրջանի վերջնամասում չի ցուցադրում դիտարժան ֆուտբոլ, ասել է լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Մրցաշրջանի զգալի հատվածում մենք գերազանց ենք խաղացել, շատ գոլեր ենք խփել եւ հրաշալի վերահսկել ենք հանդիպումների ընթացքը: Վերջին շրջանում մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մարտավարությանը, քիչ ուշադրություն՝ ստեղծագործելուն: Դա կադրային կորուստների հետեւանք է: Դիեգո Կոստան վնասվածք ստացավ, Նեմանյա Մատիչը որակազրկված էր, Սեսկ Ֆաբրեգասը նույնպես հանդիպումներ բաց թողեց, հետո նորից վնասվածք ստացավ Կոստան: Երբ նավդ բաց ծովում կործանվում է, ստիպված ես բավարարվել նավակով, քանի որ անհրաժեշտ է գոյատեւել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Չելսին» կհյուրընկալվի երկրորդ տեղում ընթացող «Արսենալին»: Թիմերի բաժանում է 10 միավոր: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում