12:32  ,  25 ապրիլի, 2015

Լեւոն Արոնյանն ութ ուժեղագույնների թվում կմասնակցի երեք սուպերմրցաշարի

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը եւ անգլիացի գրոսմայստեր Նայջել Շորթը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում հրապարակել են Grand Chess Tour-ի երեք սուպերմրցաշարերի մասնակիցներին: Ութ ուժեղագույնների թվում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, հաղորդում է chess24-ը:

Այս տարվա ընթացքում կայանալիք Norway Chess 2015 (հունիսի 15-26, Ստավանգեր), Sinquefield Cup (օգոստոսի 21-սեպտեմբերի 3, Սենթ Լուիս), London Chess Classic (դեկտեմբերի 3-14, Լոնդոն) մրցաշարերում Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, հոլանդացի Անիշ Գիրին եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն 50 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով