11:24  ,  25 ապրիլի, 2015

Լիոնել Մեսի. «Բավարիայի» դեմ պետք է գործադրենք 110 տոկոս ջանք

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը: Կատալոնական ակումբի մրցակիցը լինելու է Մյունխենի «Բավարիան»: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը կանխատեսել է, որ չափազանց բարդ է լինելու հաղթելը:

«Մեզ իսկապես սպասվում է չափազանց ծանր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Մենք պետք է «Բավարիայի» հետ հանդիպումներում գործադրենք 110 տոկոս ջանք»,- Ֆեյսբուքում գրել է Մեսին:

«Բարսելոնա» - «Բավարիա» առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին «Կամպ Նոու» ստադիոնում: Պատասխան հանդիպումը մայիսի 13-ին է «Ալյանց Արենայում»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում