09:50  ,  25 ապրիլի, 2015

«Բորուսիա» - «Այնտրախտ», «Էսպանյոլ» - «Բարսելոնա». Բուքմեյքերների կարծիքը

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ապրիլի 25-ին կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի մասնագետները ֆավորիտ են համարում Յուրգեն Կլոպի թիմին, որի հաղթանակը ստացել է 1.31 գործակիցը: Հյուրերի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9.00 գործակցով, ոչ ոքին՝ 5.30: «Բորուսիա Դ.» - «Այնտրախտ Ֆ.» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում կհանդիպի «Էսպանյոլի» հետ: Լուիս Էնրիկեի թիմի հաղթանակի գործակիցը 1.25 է, ոչ ոքիինը՝ 5.90, «Էսպանյոլի» հաղթանակինը՝ 10.50: «Էսպանյոլ» - «Բարսելոնա» հանդիպման մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով