00:21  ,  25 ապրիլի, 2015

«Մայնցը» հաղթեց «Շալկեին» եւ շրջանցեց Դորտմունդի «Բորուսիային»

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Մայնցն» ընդունեց եվրագավաթների ուղեգրի հավակնող «Շալկեին» եւ առավելության հասավ Շտեֆան Բելի դուբլի շնորհիվ՝ 2:0: Գերմանացի 23-ամյա կենտրոնական պաշտպանը 2 անգամ աչքի ընկավ 3 րոպեում: 

«Մայնցը» 37 միավորով բարձրացավ 8-րդ տեղ՝ շրջանցելով «Հոֆենհայմին», Դորտմունդի «Բորուսիային» եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Շալկեն» 42 միավորով 5-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Մայնց» - «Շալկե»՝ 2:0

Շտեֆան Բել, 28, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով