Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Մայնցն» ընդունեց եվրագավաթների ուղեգրի հավակնող «Շալկեին» եւ առավելության հասավ Շտեֆան Բելի դուբլի շնորհիվ՝ 2:0: Գերմանացի 23-ամյա կենտրոնական պաշտպանը 2 անգամ աչքի ընկավ 3 րոպեում:
«Մայնցը» 37 միավորով բարձրացավ 8-րդ տեղ՝ շրջանցելով «Հոֆենհայմին», Դորտմունդի «Բորուսիային» եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Շալկեն» 42 միավորով 5-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Մայնց» - «Շալկե»՝ 2:0
Շտեֆան Բել, 28, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում