00:21  ,  25 ապրիլի, 2015

«Մարսելը» բաց թողեց 5 գոլ, Գաել Անդոնյանը մնաց փոխարինողների թվում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրը մեկնարկեց «Մարսել» - «Լորյեն» խաղով, որում հյուրերն առավելության հասան 5:3 հաշիվը: Առաջին խաղակեսից հետո «Լորյենը» հաղթում էր 2:0 հաշվով: Ընդմիջումից հետո մարսելցիները հաշիվը դարձրին 3:3, սակայն վերջնամասում բաց թողեցին եւս 2 գոլ: Դուբլի հեղինակ դարձավ «Մարսելից» «Լորյեն» տեղափոխված գանացի կիսապաշտպան Ջորդան Այուն:

Հայաստանի հավաքականի նորեկ Գաել Անդոնյանը «Մարսելի» փոխարինողների թվում էր, բայց դուրս չեկավ խաղադաշտ: Մարսելո Բյելասի թիմը 57 միավորով մնաց չորրորդ տեղում:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մարսել» - «Լորյեն»՝ 3:5

Անդրե Այու, 58, Ժերեմի Մորել, 67, Միտչու Բաչուայ, 76 – Ջորդան Այու, 9, 84, Ֆրանսիոս Բելուգու, 14, Ռոմեյն Ֆիլիպոտո, 69, Մաթիաս Աուտրետ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով