22:10  ,  24 ապրիլի, 2015

Ոստիկանին կծած ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել

Ֆրանսիական «Էվիանի» դանիացի հարձակվող Նիկի Բիլի Նիլսենը մեղավոր է ճանաչվել Կոպենհագենի ոստիկանության կին սպային կծելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Դատարանը ֆուտբոլիստին դատապարտել է երկու ամիս ազատազրկման պայմանական եւ 80 ժամ հանրօգուտ աշխատանքի։

Դատավարության ընթացքում տուժող ոստիկանը հաստատել է ցուցմունքը, որ Նիլսենը ոստիկանական մեքենայում կծել է նրա ձեռքը եւ ձեւացրել, թե դրանից սրտխառնոց ունի։ Միջադեպը տեղի է ունեցել Կոպենհագենում, 27-ամյա ֆուտբոլիստը հարվածելիս է եղել ավտոկանգառի հաշվիչին, երբ մոտեցել են իրավապահները։ 

Նիլսենը Ֆրանսիայի առաջնությունում է 2014-ից։ Նախքան այդ, նա հանդես է եկել Նորվեգիայի «Ռոսենբորգում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս