21:13  ,  24 ապրիլի, 2015

Դենիս Թումասյան. Առաջին անգամ եմ գոլ խփում ծննդյանս օրը

Առաջին անգամ է կարիերայիս ընթացքում տեղի ունենում այսպիսի կրկնակի հաճելի իրադարձություն, ասել է ռուսական «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը, փոխանցում է sport-express-ը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը ծննդյան 30-ամյակի օրը դարձել է գոլի հեղինակ։ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի խաղում «Ուֆան» 3։2 հաշվով պարտության է մատնել «Կուբանին»։

«Հաղթելու ցանկությունը հսկայական էր։ Միավորներ շատ են պետք։ Առաջին րոպեից փորձում էինք ակտիվ գործել։ Իմ գոլի դրվագում պետք է նշեմ Նիկոլայ Սաֆրոնիդիի շքեղ փոխանցումը։ Ինձ մնում էր միայն ոտքս առաջ տանել։ Մենք այսօր լավ օգտագործեցինք մեր հնարավորությունները»,- ասել է Դենիս Թումասյանը։

«Ուֆան» 25 միավորով 12-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում