20:55  ,  24 ապրիլի, 2015

«Ռեալը» մերժել է «Չելսիի» 140 միլիոն եվրոյի տրանսֆերային առաջարկը

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ամռանը Լոնդոնի «Չելսիին» վաճառել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին եւ ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին, հաղորդում է The Sun-ը։

Անգլիական ակումբը ցանկացել է բանակցություններ սկսել 25-ամյա ուելսցու եւ 21-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ, սակայն Արքայական ակումբին չի հետաքրքրել երկու ֆուտբոլիստների համար 140 միլիոն եվրոյի առաջարկը եւ հրաժարվել է նույնիսկ սկսել բանակցությունները։

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը 28 խաղում խփել է 13 գնդակ, կատարել է 7 գոլային փոխանցում։ Վարանը 22 խաղում գնդակ չի խփել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում