20:20  ,  24 ապրիլի, 2015

Գաբրիել Սարգսյան. Ցեղասպանություն եղել է, բայց դա չի նշանակում, որ անդադար պետք է սգանք

Ցեղասպանությունը եղել է, ոչ ոք դա երբեք չի մոռանա, բայց դա չի նշանակում, որ անդադար պետք է սգանք։ Այսօրվանից հետո Հայոց ցեղասպանության մասին ամբողջ աշխարհն իմացավ, մենք պետք է ուժեղ լինենք, որ ամբողջ աշխարհը մեր ուզածով անի։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի օլիմպիադայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը։ Հայաստանի հավաքականի շախմատիստը  Ծաղկաձորում ընթացող աշխարհի թիմային առաջնության մասնակից տասը ուժեղագույն թիմերի ներկայացուցիչների հետ ապրիլի 24-ին այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր աշխարհի ուժեղագույն թիմերի շախմատիստներն այցելել էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի  եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ուղեկցությամբ։ Շախմատիստներն այցելեցին նաեւ Ցեղասպանության թանգարան։

Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ ընթացք կունենա։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում