19:49  ,  24 ապրիլի, 2015

«Բարսելոնայի» 10 ֆուտբոլիստներ դոպինգ ստուգում են անցել

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճած «Բարսելոնայի» տասը ֆուտբոլիստներ անցել են դոպինգ ստուգում։ Նախաձեռնությունը ՈւԵՖԱ-ինն է։ Արյուն են հանձնել դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, Ժերար Պիկեն, Իվան Ռակիտիչը, Սերխի Բուսկետսը, Չավին, Անդրես Ինյեստան, Դանի Ալվեսը, Ժորդի Ալբան, Լուիս Սուարեսը եւ Լիոնել Մեսին, հաղորդում է AS-ը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացած վիճակահանությամբ, «Բարսելոնան» եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ, որը գլխավորում է կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում