19:38  ,  24 ապրիլի, 2015

Յուրա Մովսիսյան. «Սպարտակն» այժմ չունի չեմպիոնությանը համապատասխան թիմ

«Սպարտակն» այժմ չունի չեմպիոնությանը համապատասխան թիմ, բայց հույս ունեմ, որ մոտ ապագայում կունենա, ասել է մոսկովյան թիմի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։

«Հարուստ պատմությունով եւ անունով թիմ է «Սպարտակը», որը միշտ է պայքարում չեմպիոնի կոչման համար, այլ կերպ չէր էլ կարող լինեն։ Բայց չեմպիոն դառնալու խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան թիմ։ Ամեն դիրքում պետք է լինի առնվազն երկու բարձրակարգ ֆուտբոլիստ։ Մրցաշրջանը երկար է, եւ ամեն ինչ կարող է պատահել, օրինակ, վնասվածք։ Իսկ փոխարինումը պետք է լինի համարժեք։ Կարծում եմ՝ հիմա մենք չենք կարողանա պայքարել ոսկե մեդալների համար, բայց հույս ունեմ, որ մոտ ապագայում կանենք»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Ռուսաստանի առաջնության 24 տուրից հետո «Սպարտակը» 6-րդ տեղում է։ Թիմը 2001-ից չի դարձել Ռուսաստանի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում