15:52  ,  24 ապրիլի, 2015

Դենիս Թումասյանը գոլ խփեց եւ 11 մետրանոց վաստակեց իր ծննդյան օրը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Բաշկիրիայի «Ուֆան» Պերմում ընդունեց Կրասնոդարի «Կուբանին» եւ 3:2 հաշվով հաղթանակ կորզեց վերջին րոպեներին խփած 2 գոլերի շնորհիվ:

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց հայկական արմատներ ունեցող Դենիս Թումասյանը, ով գոլ խփեց իր ծննդյան 30-րդ տարեդարձի օրը: Ռուսաստանցի պաշտպանն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում գլխի հարվածով աչքի ընկավ Նիկոլայ Սաֆրոնիդիի փոխանցումից հետո՝ խփելով առաջին խաղակեսի միակ գոլը:

Ընդմիջումից հետո Թումասյանը վաստակեց նաեւ 11 մետրանոց հարված, սակայն նրա բոսնիացի թիմակից Հարիս Հանջիչը 48-րդ րոպեին չկարողացավ անվրեպ իրացնել այն: Այդ վրիպման համար կրասնոդարցիները պատժեցին մրցակցին՝ խփելով 2 գոլ, բայց խաղի վերջին րոպեներին «Ուֆան» ոչ միայն կարողացավ խուսափել պարտությունից, այլեւ հաղթանակ կորղեց ավելացված ժամանակում:

Դենիս Թումասյանը հայկական արմատներ ունեցող 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի պես մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթանկից հետո «Ուֆան» 25 միավորով բարձրացավ 11-րդ տեղ:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Ուֆա» - «Կուբան»՝ 3:2

Դենիս Թումասյան, 25, Մարսինյո, 90 (11մ), Պավել Ալիկին, 90+3 – Վլադիսլավ Իգնտեւ, 62, Իբրահիմ Բալդե, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով