14:24  ,  24 ապրիլի, 2015

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ու «Ռեալը» չեն հանդիպի կիսաեզրափակիչում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Թուրինի «Յուվենտուսին»:

Շվեյցարական Նյոնում կայացած վիճակահանության արդյունքում կատալոնացիներն ու թուրինցիները կիսաեզրափակիչի առաջին խաղերը կանցկացնեն տանը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին եւ 6-ին, իսկ պատասխանները՝ մայիսի 12-ին եւ 13-ին: Բեռլինում հունիսի 6-ին կայանալիք եզրափակիչում դաշտի տեր կհամարվի «Յուվենտուս» - «Ռեալ» զույգի հաղթողը:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա) (մայիսի 6-ին եւ 12-ին) 

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա) (մայիսի 5-ին եւ 13-ին) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում