18:52  ,  24 ապրիլի, 2015

Ռոնալդուն մարզաշապիկը նվիրել է երեխային, որին պատահաբար հարվածել էր գնդակով

Ռոնալդուն ներողություն է խնդրել եւ մարզաշապիկը նվիրել է երեխային, որին պատահաբար հարվածել էր գնդակով։ Միջադեպը տեղի է ունեցել «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ «Ռեալի» անցկացրած նախավարժանքի ժամանակ։ Տղան նստած է եղել դարպասի հետեւում։

Նախավարժանքից հետո, մինչեւ հանդերձարան հեռանալը, Ռոնալդուն մոտեցել է տրիբունային եւ մարզումային շապիկը նվիրել տղային։

Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Ռեալը» հաղթել է 1։0 հաշվով  եւ դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում