13:24  ,  24 ապրիլի, 2015

Դանիել Ալվեսը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը եւս անտարբեր չի մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ, փոխանցում է Asociación Cultural Armenia de Barcelona-ի ֆեյսբուքյան էջը:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ալվեսը լուսանկարվել է նմանատիպ գրառումով եւ անմոռուկով պաստառով:

Հիշեցնենք, որ բրազիլացու եւ «Բարսելոնայի» միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում