19:04  ,  22 ապրիլի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» 30 միլիոն եվրոյի առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային»

«Մանչեսթեր Յունայթեդը» Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսի տրանսֆերի համար 30 միլիոն եվրոյի առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային», հաղորդում է Bild-ը։

26-ամյա պաշտպանը պատրաստ է քննարկել առաջարկը։ Ֆուտբոլիստին գնելու նախաձեռնությունն անգլիական ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալինն է։

Ամռանը «Բորուսիայից» Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո մեծ է հավանականությունը, որ Մատս Հումելսը չի ցանկանա մնալ ակումբում։ «Բորուսիան» հույս ունի Հումելսի տրանսֆերից ստանալ 40 միլիոն եվրո։

2008 թվականին «Բորուսիան» Հումելսին վարձակալությամբ էր վերցրել Մյունխենի «Բավարիայից», հետո գնել նրա տրանսֆերը 4,2 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում