13:36  ,  22 ապրիլի, 2015

«Լիվերպուլը» ցանկանում է գնել Չիրո Իմոբիլեին

Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեին, հաղորդում է Sky Sport Italia-ն։ «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն բանակցել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկի հետ։

Ավելի վաղ, գերմանական մամուլը գրել էր, որ ամռանը Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո զգալի փոփոխություններ կլինեն «Բորուսիայում» եւ տրանսֆերի կհանվեն Իմոբիլեն ու Հենրիխ Մխիթարյանը։ 

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 19 հանդիպման, խփել է երեք գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում