00:46  ,  22 ապրիլի, 2015

Մյուլերը՝ Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած գերմանացի

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, աչքի ընկնելով պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, դարձավ այդ մրցաշարում ամենաշատ գոլ խփած գերմանացի ֆուտբոլիստը:

Դա Գերմանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի 27-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում: Մյուլերը գերազանցեց իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Մարիո Գոմեսին, ով Չեմպիոնների լիգայում դարձել է 26 գոլի հեղինակ, գրում է Bild-ը:

Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Բավարիան» հաղթեց 6:1 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս