23:33  ,  21 ապրիլի, 2015

«Բարսելոնան» դարձյալ հաղթում է ՊՍԺ-ին, «Բավարիան» չի նկատում «Պորտուին» (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ապրիլի 21-ին անցկացվում են 1/4 եզրափակիչի 2 պատասխան խաղեր: Կատալոնական «Բարսելոնան» ընդունել է ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ պորտուգալական «Պորտուն» Մյունխենում հանդիպել է «Բավարիային»:

«Բարսելոնան» բրազիլացի Նեյմարի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթում է առաջին խաղակեսից հետո, իսկ «Բավարիան» խփել է 5 անպատասխան գոլ: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչպատասխան խաղերառաջին խաղակես 

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) – 2:0 (առաջին խաղ՝ 3:1) 

Նեյմար, 14, 34

«Բավարիա» (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա) – 5:0 (առաջին խաղ՝ 1:3)

Տիագո Ալկանտարա, 14, Ժերոմ Բոատենգ, 22, Ռոբերտ Լեւանդովսկի, 27, 40, Թոմաս Մյուլեր, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս