22:33  ,  21 ապրիլի, 2015

Հովհաննես Համբարձումյանը` հաղթական գոլի մասին

«Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը «Ռենովայի» դեմ Մակեդոնիայի առաջնության 25-րդ տուրի խաղի ավելացված ժամանակում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Շատ ուրախ եմ գոլիս, հատկապես՝ հաղթանակի համար: Շատ հաճելի ուրախացնել հղի կնոջս եւ դստերս, որը լույս աշխարհ կգա շուտով: Այնպես որ գոլս ճիշտ ժամանակին էր»,- Համբարձումյանի խոսքը մեջբերում է «Վարդարի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում