Գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպաններ Կեւին դե Բրույնեն ու Անդրե Շյուրլեն չեն մասնակցի իտալական «Նապոլիի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի խաղին, հաղորդում է ակումբի թիվթերյան էջը:
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստն ունի ոտնաթաթի խնդիրներ, իսկ գերմանացին վնասել է ուսը:
«Նապոլի» - «Վոլֆսբուրգ» խաղը կկայանա ապրիլի 23-ին: Վոլֆսբուրգում իտալացիները հաղթել են 4:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում