20:53  ,  21 ապրիլի, 2015

«Պարմա» ֆուտբոլային ակումբը դրվել է աճուրդի

Իտալական «Պարմա» ֆուտբոլային ակումբը հանվել է աճուրդի։ Նախնական գինը 20 միլիոն եվրո է։ Դատարանի որոշմամբ, «Պարման» ճանաչվել էր սնանկ։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմի ֆուտբոլիստներն աշխատավարձ չեն ստացել։ Ակումբի ունեցվածքը կալանքի տակ է։

Գնորդը ստիպված կլինի մարել նաեւ ակումբի 74 միլիոն եվրո պարտքը։ Եթե բոլոր պարտքերը մարվեն, ապա «Պարման» կկարողանա հաջորդ մրցաշրջանը սկսել Իտալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում։ Հակառակ դեպքում՝ թիմն այլ անվանումով հանդես կգա չորրորդ դիվիզիոնում։ Հնարավոր գնորդները հայտերը պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 6-ը, հաղորդում է football-italia-ն։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Պարման» 13 միավորով վերջին տեղում է՝ նախավերջին տեղում ընթացող «Կալյարիին» զիջելով 8 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում