19:50  ,  21 ապրիլի, 2015

Հենրիխ Մխիթարյանն՝ առաջատար առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Whoscored.com-ը ներկայացրել է առաջատար եվրոպական առաջնությունների հերթական տուրի խորհրդանշական հավաքականը։ Ընդգրկվել է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (գնահատականը՝ 9.6), որը «Պադերբորնի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ «Բորուսիան» հաղթել էր 3։0 հաշվով։

Դարպասապահ. Թոմ Հիթոն («Բարնլի»)։

Պաշտպաններ. Քրիստոֆ Ժալե («Լիոն»), Հիլթոն («Մոնպելյե»), Կիրյակոս Պապադոպուլոս («Բայեր»), Բրիս Բրանտ («Վեստ Բրոմվիչ»)։

Կիսապաշտպաններ. Լարս Բենդեր («Բայեր»), Սեբաստիան Ռոդե («Բավարիա»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դ.»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»)։

Հարձակվողներ. Սինձի Օկաձակի («Մայնց»), Շտեֆան Կիսլինգ («Բայեր»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում