18:27  ,  21 ապրիլի, 2015

Սմոլինգը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի պաշտպան Կրիս Սմոլինգը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական էջը Թվիթերում։

20-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը։ Նախորդ պայմանագիրն ավարտվելու էր 2016թ. ամռանը։

Սմոլինգը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2010 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման եւ խփել է 4 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով