17:31  ,  21 ապրիլի, 2015

Բեկենբաուեր. Գվարդիոլան չի ձախողվել, «Բավարիան» կհաղթի «Պորտուին»

Մենք լիովին վստահում ենք Գվարդիոլային, նա չի ձախողվել, ասել է Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը՝ խոսելով թիմի գլխավոր մարզիչի մասին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ։

«Իհարկե, Չեմպիոնների լիգայի վճռական փուլում թիմը պետք է լինի լավագույն մարզավիճակում։ Սակայն ամենաբարդ իրավիճակում էլ մենք վստահում ենք Գվարդիոլային։

Պորտուգալիայում շատ էին անհատական սխալները։ Թիմը չցուցադրեց անհրաժեշտ խաղը։ «Բավարիան» չի կարող իրեն թույլ տալ այդպիսի հանդիպումներ։

Ես կանխատեսում եմ, որ պատասխան խաղում մեր թիմը կհաղթի 3։1 հաշվով եւ հաջորդ փուլ դուրս կգա հետխաղյա 11 մետրանոցներով»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» պարտվել է 1։3 հաշվով։ Պատասխան հանդիպումը ապրիլի 21-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում