16:55  ,  21 ապրիլի, 2015

Անչելոտի. «Ռեալի» կազմը լավագույնն է աշխարհում

«Աթլետիկոն» ունի շատ ուժեղ պաշտպանություն, սակայն մենք չենք կասկածում, որ դուրս ենք գալու կիսաեզրափակիչ, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Արքայական ակումբը պատրաստվում է «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

«Մենք պետք է ցույց տանք նույն խաղը, ինչ առաջին հանդիպման ժամանակ։ Ես խաղադաշտ դուրս կբերեմ օպտիմալ կազմ։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, բայց նախապես հետխաղյա 11 մետրանոցների տրամադրվելը հեշտ չէ։

Կարծում եմ՝ կլինի հավասար պայքար։ Մոտիվացիայի խնդիր չունենք։ Մենք պետք է չշեղվենք մեր ռազմավարութունից։ Ես «Ռեալի» կազմը համարում եմ լավագույնն աշխարհում։

Վաղվա հանդիպումը շատ կարեւոր է բոլորիս համար։ Մենք կարող ենք դուրս գալ կիսաեզրափակիչ։ Երկրպագուներին կոչ եմ անում աջակցել թիմին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում