16:20  ,  21 ապրիլի, 2015

Զեմանն ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ հեռացվեց «Կալյարիի» մարզիչի պաշտոնից

Չեխ մասնագետ Զդենեկ Զեմանը հեռացվել է «Կալյարիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է թիմի կայքը։ 2014թ. դեկտեմբերին Զեմանն առաջին անգամ էր պաշտոնանկ արվել իտալական ակումբի մարզիչի պաշտոնից։ Նրան փոխարինել էր Ջանֆրանկո Ձոլան։ 68-ամյա Զեմանը մարտի 9-ին դարձյալ գլխավորեց թիմը։ Դրանից հետո «Կալյարին» անցկացրել է հինգ հանդիպում, վաստակել է մեկ միավոր։ Թիմը 31 տուրից հետո զբաղեցնում է 19-րդ տեղը՝ 21 միավոր։ A Սերիայում մնալու համար անհարժեշտ 17-րդ տեղից («Ատալանտա») «Կալյարիին» բաժանում է 9 միավոր։

Ապրիլի 18-ին «Կալյարիի» ֆանատները ներխուժել էին ակումբի մարզաբազա եւ հարձակվել ֆուտբոլիստների վրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով