15:51  ,  21 ապրիլի, 2015

Լեգենդար Մայքլ Ջոնսոնը կաշխատի Լոնդոնի «Արսենալում»

Լեգենդար ամերիկացի վազորդ, 200 եւ 400 մետր վազքի եւ 4x400 մետր փոխանցումավազքի քառակի օլիմպիական չեմպիոն (1992, 1996, 2000), աշխարհի 9-ակի չեմպիոն, 400 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Մայքլ Ջոնսոնը կաշխատի Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում։ 47-ամյա Ջոնսոնը կզբաղվի 8-18 տարեկան ֆուտբոլիստների համալիր ֆիզիկական պատրաստությամբ։

«Ակումբի գլխավոր թիմի հետ չեմ աշխատի, քանի որ մասնագիտանում եմ երիտասարդ մարզիկների վազքային եւ ֆիզիկական պատրաստության մեջ»,- Ջոնսոնի խոսքը մեջբերում է mirror-ը։

Ջոնսոնը 400 մետր վազքի աշխարհի ռեկորդը սահմանել է 1999 թվականին (տեսանյութում)։ Մինչեւ հիմա այն մնում է չգերազանցված՝ 43,18 վայրկյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս