15:12  ,  21 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստան - Եգիպտոս՝ 4։0

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Եգիպտոսի թիմի հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Սուսաննա Գաբոյանը։ Երեք տուրում Հայաստանը վաստակել է թիմային 3 միավոր։ Նույնքան միավոր ունեն նաեւ Չինաստանը, Լեհաստանը, Ուկրաինան եւ Ղազախստանը։

Առաջատարը Վրաստանն է՝ 5 միավոր։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հավաքականներն ունեն 4-ական միավոր։

Աշխարհի առաջնություն, կանայք

Երրորդ տուր

Հայաստան - Եգիպտոս՝ 4։0

Չինաստան - Ռուսաստան՝ 1։3

ԱՄՆ - Ղազախստան՝ 2։2

Վրաստան - Լեհաստան՝ 2,5։1,5

Ուկրաինա - Հնդկաստան՝ 2։2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով