14:48  ,  21 ապրիլի, 2015

Չեմպիոնների լիգա. Քարիմ Բենզեման չի խաղա «Աթլետիկոյի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման չի կարողանա մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը, հաղորդում է Marca-ն։ 27-ամյա ֆուտբոլիստն աջ ծնկի վնասվածք ունի։ Բենզեման բաց թողեց «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպումը եւ մարզվում է անհատական ծրագրով։

«Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումը ապրիլի 22-ին է։ Թիմերի առաջին խաղում դարպասի գրավում չի գրանցվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում