12:10  ,  21 ապրիլի, 2015

Զիդան. ՊՍԺ-ն ի զորու է 3 գոլ խփել «Նոու Կամպում»

Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղին, որը կկայանա ապրիլի 21-ին: Փարիզում Ֆրանսիայի չեմպիոնը պարտվել է 1:3 հաշվով:

«ՊՍԺ-ի համար շատ բարդ կլինի 3 գոլ խփել «Նոու Կամպ» ստադիոնում, սակայն փարիզցիները կարող են անել դա: ՊՍԺ-ի կազմում կան որակյալ ֆուտբոլիստներ: Կարծում եմ՝ այդ խաղում կարող է տեղի ունենալ ամեն բան: ՊՍԺ-ին սպասվում է շատ բարդ փորձություն, որը հնարավոր է հաղթահարել»,- ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:

Իսպանիայում կայանալիք «Բարսելոնա» - ՊՍԺ խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում