11:20  ,  21 ապրիլի, 2015

Յուրգեն Կլոպը մերժել է «Վեստ Հեմին»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրաժարվել է հաջորդ մրցաշրջանում գլխավորել Լոնդոնի «Վեստ Հեմը», գրում է The Mirror-ը:

Անգլիական ակումբն առաջարկ է արել գերմանացի մասնագետին, ով այս մրցաշրջանից հետո հեռանալու է Դորտմունդից: «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսն առաջիկայում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Նրան փոխարինողի թվում նշվում են Դեւիդ Մոյեսի, Ռաֆայել Բենիտեսի եւ Մարսելո Բյելսայի անունները:

Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Յուրգեն Կլոպը Լոնդոնի «Արսենալը» գլխավորելու հիմնական թեկնածուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում