10:57  ,  21 ապրիլի, 2015

Ռոնալդոյի եւ Օբամեյանգի հեթ-տրիկները՝ բարեգործական խաղում (ֆոտոշարք)

Լեգենդար ֆուտբոլիստներ Ռոնալդոյի եւ Զինեդին Զիդանի ընկերների թիմն ապրիլի 20-ին անցկացրել է 12-րդ ամենամյա ընկերական խաղը՝ նվիրված աղքատության դեմ պայքարին: Մրցակիցը եղել է ֆրանսիական «Սենտ Էթյենի» աստղերի թիմը, որը հաղթել է 9:7 հաշվով:

Ռոնալդոյի եւ Զիդանի ընկերների թիմում խաղացել են նաեւ Ֆաբյեն Բարտեզը, Ֆրանկ դե Բուրը, Ջանլուկա Ձամբրոտան, Էրիկ Աբիդալը, Կարել Պոբորսկին, Յուրի Ջորկաեֆը, Կրիստիան Կարամբեն, Կլարենս Զեեդորֆը եւ Դավիդ Տրեզեգեն: 3-ական գոլ են խփել Ռոնալդոն ու «Սենտ Էթյենի» նախկին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով այժմ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում