10:28  ,  21 ապրիլի, 2015

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտում ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն (ֆոտո)

«Ռոստովի» ռուս պաշտպան Իվան Նովոսելցեւը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո խաղադաշտում ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն: Ռուսաստանի հավաքականի նորեկի ընկերուհին Մոսկվայի «Դինամոյի» բասկետբոլիստ Եկատերինա Կեյրուն է: 26-ամյա մարզուհին ընդունել է ամուսնության առաջարկը, հաղորդում է «Газета.Ru»-ն:

23-ամյա Նովոսելցեւը վերջերս էր հրավիրվել Ռուսաստանի հավաքական, որի կազմում նորամուտը նշեց Ղազախստանի դեմ մարտի 31-ին կայացած ընկերական խաղում (0:0):


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում