Ռուսաստանցի հարձակվող Արշակ Կորյանը «Վիտեսի» մինչեւ 23 տարեկանների թիմի կազմում դարձել է Հոլանդիայի երիտասարդական չեմպիոն: 12-րդ տուրի խաղում 19-ամյա հայ խաղացողի թիմը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը «ԱԶ Ալկմարի» հետ եւ առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովել է առաջին տեղը՝ 28 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Վիլլեմ Երկրորդը» վաստակել է 21 միավոր:
Արշակ Կորյանը եղել է «Վիտեսի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է երկրորդ խաղակեսում: Կորյանի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում