00:57  ,  21 ապրիլի, 2015

Արշակ Կորյանը՝ Հոլանդիայի երիտասարդական չեմպիոն

Ռուսաստանցի հարձակվող Արշակ Կորյանը «Վիտեսի» մինչեւ 23 տարեկանների թիմի կազմում դարձել է Հոլանդիայի երիտասարդական չեմպիոն: 12-րդ տուրի խաղում 19-ամյա հայ խաղացողի թիմը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը «ԱԶ Ալկմարի» հետ եւ առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովել է առաջին տեղը՝ 28 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Վիլլեմ Երկրորդը» վաստակել է 21 միավոր:

Արշակ Կորյանը եղել է «Վիտեսի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է երկրորդ խաղակեսում: Կորյանի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում